2231 դիտում
19:00 01-06-2015
Հունիսի 1-ին մեկնարկել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ թոռնիկների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ 2013-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Հանրապետության Նախագահը քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ
իրականացված աշխատանքներին:
Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով այգու զարգացման ծրագրի մանրամասները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման լայնածավալ աշխատանքներ այգում չեն կատարվել հիմնադրման օրվանից: Այգու վերանորոգման ծրագրով, 2013 թվականից սկսած, կատարվել են շուրջ մեկ միլիարդ դրամի շինարարական և դիզայներական լուծումներով աշխատանքներ:
Ըստ այդմ, համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգվել է այգու խորհրդանիշ համարվող ճարտարապետական քարակերտ կամարով մուտքը, որը գործառութային առումով դարձել է այգու նախամուտք։ Զգալիորեն ընդլայնվել ու հարմարավետ է դարձել ավտոկայանատեղին:
Կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած զոոկլինիկայի նոր մասնաշենքը։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և թարմացվել են այգու խորհրդանշական մուտքից մինչև գլխավոր անցակետ ընկած հատվածի խաղահրապարակներն ու սպասարկման օբյեկտները։ Այգին կահավորվել է մանկական խաղահրապարակներով, այդ թվում նաև` ներառական նշանակության։ Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ մեծածավալ աշխատանք է կատարվել ազատավանդակների կառուցման և վերակառուցման մասով. կառուցվել են վագրերի, սայմիրների, լեմուրների, ջրասամույրների, սուրիկատների և լորիների ազատավանդակները։ Նախկինում 100 քմ տարածք զբաղեցնող վանդակների փոխարեն այժմ վագրերի համար շուրջ 5500 քմ մակերեսով ազատավանդակ է կառուցվել։
Լեմուրներն այգում իրենց յուօրինակ կղզին ունեն, որը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը։ Վերակառուցվել են նաև արջերի և ուղտերի ազատավանդակները, բարեկարգվել և թարմացվել են առկա վանդակներն ու շինությունները։ Այգում նաև նոր ձիարշավարան է կառուցվել։
Յուրօրինակ տեղանքն օգտագործելով` կառուցվել են արհեստական ջրվեժներ։ Նշվել է նաև, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում հիմնովին փոխվել է լուսավորության համակարգը. անցկացվել է ստորգետնյա մալուխային ցանց, յուրօրինակ գեղարվեստական ձևավորումներով լուսատուներն աշխատում են ժամանակակից խնայողական լեդ լամպերով։
Ծրագրի շրջանակում ասֆալտապատվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները: Այգին մաքրվել է ոչ պիտանի և անշուք շինություններից, կառուցվել են ճեմուղի տաղտակամածներ, որոնք նաև որպես դիտակետեր են ծառայում։ Տեղադրվել են
նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ և թփեր, իրականացվել են ինքնատիպ ծաղկային ձևավորումներ։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն: Անդրադառնալով կենդանաբանական այգում իրականացված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ զարգացման ծրագրով նախատեսված այգու վերանորոգման աշխատանքների առաջին փուլն ամբողջությամբ ավարտված է:
«Գործունեության 75 տարիների ընթացքում կենդանաբանական այգին երբևէ կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել, և այդ տեսանկյունից ծրագիրն իրոք աննախադեպ էր: Ընդ որում, վերակառուցման ծրագրի շրջանակում բոլոր ուղղություններով են կատարվել աշխատանքներ, այդ թվում՝ ինչպես ենթակառուցվածքների հիմնանորոգման ու նորերի ստեղծման, այնպես էլ ազատավանդակների մասով: Մասնավորապես նշեմ, որ մինչ վերակառուցման ծրագրի իրականացումը այգու 34 հեկտար տարածքից միայն 7 հեկտարն էր տնօրինվում որպես կենդանաբանակ տարածք:
Նմանատիպ նյութեր
5964 դիտում
16:09 01-05-2016
Բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
2624 դիտում
23:30 24-05-2018
Մայիսի 26-ին Երևանի կենդանաբանական այգին կբացի հերթական տարեշրջանը
744 դիտում
13:24 13-05-2015
Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի 2015 թ-ի տարեշրջանը
Այս բաժնից
559 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը