Երևանի կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. Երևանի փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է պաշտոնից ազատվելու դիմում գրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքայն իր էջում:
«Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/01/1139390/]խնդիրները[/url], մասնավորապես, վերջին օրերի [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/31/1139299/]միջադեպերը[/url], խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,-գրել է փոխքաղաքապետը։