Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն. Ներսես Շադունց. News.am
Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն. Տեղ խոշորացված համայնքի ղեկավար
Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում հանգիստ իրավիճակ է, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` նշելով, որ երբեմն անկանոն կրակոցներ լինում են, սակայն միջադեպեր չկան:
«Մինչեւ խոր աշուն դեռ խոտհավաք է լինելու, հետո սկսելու ենք հողերը վարել, հետո ցանել: Երեկ Խոզնավարում, էսօր Վաղատուր գյուղում գյուղատնտեսական տեխնիկա է բաժանվում, ժողովուրդը խմբեր կազմեցին, ստացան էդ մոտոբլոկները, ամեն մարդ իր գործերով է առայժմ, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»,-ասաց նա:
Շադունցի խոսքով` գյուղացիները արդեն հարմարվել են սահմանամերձ լինելու հանգամանքին, արտագաղթ էլ այդքան մեծ տեմպերով չի նկատում:
Մանրամասները՝ News.am-ում: