211652_close_icon
views-count5847 դիտում article-date 16:58 08-08-2021

Հնդկաստանում անչափահաս աղջիկների բռնաբարած տարեց քահանան դատապարտվել է ցմահ բանտարկության

Դելլիի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Վիշվա Բանդհու անվամբ տեղի քահանային, ով մեղադրվում է 7 և 9 տարեկան աղջիկների բռնաբարության մեջ։ Այդ մասին հայտնում է The Times of India-ն։

76-ամյա տղամարդը դատարանում զղջման խոսք չի ասել։

Բացի ազատազրկման դատավճռից, նրան պարտադրվել է վճարել տուգանք՝ 50 հազար ռուպպի՝ բռնաբարության և ևս 10 հազար ռուպպի՝ իր զոհերին վախեցնելու համար։ Նա յուրաքանչյուր աղջկան կվճարի 750 հազարական ռուպպի՝ որպես փոխհատուցում։

Մինչ դատալսումները, Դելլիում վերջին շաբաթում զանգվածային բողոքի ցույցեր են ընթացել ևս մի՝ 9 տարեկան աղջնակի բռնաբարության ու սպանության համար, որին մասնակից է եղել եղել քահանա։ 

Նմանատիպ նյութեր