3299 դիտում
23:16 07-08-2021
Մեր պետությունն ունի բոլոր հիմքերը՝ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու. Արման Թաթոյան
«Ադրբեջանական իշխանություննները պետք է հատուցեն, որ անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ», իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Օրինակ` կադաստրային այս վկայականը հաստատում է Սյունիքի Քարահունջ համայնքի բնակչի սեփականության իրավունքը պտղատու այգու նկատմամբ: Այն տրված է 2002թ.՝ ՀԽՍՀ Հողային բարեփոխումների և սեփականության տեղական հանձնաժողովի 1991թ. հիմքով: Կան ավելի վաղ ժամանակներից ու նույնիսկ ժառանգությամբ փոխանցված հողատարածքներ:
Սա բազմաթիվ օրինակներից է, երբ մարդը զրկվել է օրինական փաստաթղթերով իրեն պատկանող այգուց կամ տնից, քանի որ դրա վրա անօրինական ներկա են ադրբեջանական զինծառայողներ:
Այս օրինակը ևս ապացուցում է, որ ՀՀ պետական սահմանների հետ կապված՝ ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի, չի կարող հաջողություն ունենալ կամ լինել թույլատրելի, եթե հաշվի չառնի մարդկանց իրավունքները կամ եթե չվերականգնի այն իրավունքները, որոնք խախտված են:
Բայց պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով:
Մեր պետությունն ունի բոլոր հիմքերը՝ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու ու մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները հատուցելուն պարտադրելու համար:
Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
958 դիտում
13:25 08-03-2021
Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան շնորհավորել է կանանց
1162 դիտում
21:49 18-01-2024
Ադրբեջանական խաղասիրությունը շղարշ է արտաքին աշխարհի համար և նպատակ ունի թմրեցնել մեր զգոնությունը․ Արման Թաթոյան
Այս բաժնից
610 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
775 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am
571 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր