211652_close_icon
views-count1866 դիտում article-date 13:57 07-08-2021

Ղարիբջանյան համայնքի ճանապարհը հիմնանորոգվում է

Պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվում է Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի ճանապարհը:

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, ի սկզբանե նախատեսվում էր նորոգել ճանապարհը, սակայն ասֆալտաշերտի լուրջ քայքայման պատճառով որոշում է կայացվել այն հիմնանորոգել: Հիմնանորոգվելու է 2.5 կմ ճանապարհահատված:

 «Ճանապարհը լուրջ քայքայված էր, և սովորական նորոգումը հարց չէր լուծի, այդ պատճառով որոշում կայացվեց հիմնանորոգել այն»,-նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Ճանապարհը կունենա նաև ջրահեռացման համակարգ:

Աշխատանքների համար նախատեսված է մոտ  595 մլն դրամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր