211652_close_icon
views-count1637 դիտում article-date 13:18 07-08-2021

Լիտվան տուն վերադառնալ ցանկացող անօրինական միգրանտներին 300 եվրո գումար կվճարի

Ասիայի և Աֆրիկայի երկրներից Բելառուսի տարածքով Լիտվա եկած անօրինական միգրանտները, ովքեր կհամաձայնվեն տուն վերադառնալ, Լիտվայի իշխանությունների կողմից 300 եվրոյի չափ գումար կստանան: 

Այս մասին հայտնել է այդ երկրի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության տնօրեն Էվելինա Գուձինսկայտեն: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Օդանավակայանում՝ ինքնաթիռ մտնելուց առաջ այդ անձանց կանխիկ մեկանգամյա նպաստ կտրամադրվի 300 եվրոյի չափով»,- հայտնել է նա: Գուձինսկայտեն տեղեկացրել է, որ եթե նույն անձը կրկին հայտնվի Լիտվայում, ապա այլևս նման նպաստ ստանալու հնարավորություն չի ունենա:

Լիտվայի կողմից առաջարկվող այս գումարը զգալիորեն պակաս է այն թվից, որը անօրինական միգրանտները վճարում են իրենց՝ այդ երկիր զարտուղի ճանապարհներով հասցնելու դիմաց: ԶԼՄ տվյալներով՝ օրինակ Իրաքի շատ բնակիչների համար նման ճամփորդությունը արժե ավելի քան 10 հազար եվրո:

2021 թվականի ընթացքում Լիտվայի ու Բելառուսի սահմանին ձերբակալվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ, ինչը նախորդ տարվանից 50 անգամ շատ է:

Նմանատիպ նյութեր