211652_close_icon
views-count21622 դիտում article-date 10:48 07-08-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ երիտասարդ մոտոցիկլավարը մոտոցիկլով կողաշրջվել է․ նրան առաջինն օգնության է հասել ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի կրտսեր պարեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Քասախ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտոցիկլը կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, մոտոցիկլավարը լուրջ վնասվածքներ չի ստացել, իսկ նրան առաջինն օգնության է հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Հենրիկ Հովհաննիսյանն իր ընկերների  հետ։

Մտոցիկլավարը, այնուհետև, պարեկի ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերեց մոտոցիկլը և շարունակեց իր ճանապարհը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր