2107 դիտում
10:59 07-08-2021
Դեսպանների վերջին նշանակումները դժգոհություններ են առաջացրել տեղի հայ համայնքներում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Շարունակվում են փոփոխությունները դիվանագիտական համակարգում, այդ թվում՝ փոփոխվում են տարբեր երկրներում Հայաստանի դեսպանները։
«Փաստ» թերթի տեղեկություններով, տեղերում հայ համայնքի ներկայացուցիչները բավականին լուրջ դժգոհություններ ունեն իշխանությունների կողմից նշանակվող նոր դեսպաններից։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում բավականին վատ է ընդունվել ԱՄՆ-ի հայ համայնքի մեծ մասի, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող հայկական ակտիվ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։
Թերթի տեղեկություններով, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ուկրաինայում, թե՛ մի քանի այլ երկրներում հիմնական դժգոհությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նշանակումները բացառապես քաղաքական են, ընդհանրապես չեն բխում հայ համայնքների շահերից, ավելին՝ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը թերթին ասել են, որ Մակունցն այն կերպարը չէ, որ կարողանա լուծել ԱՄՆ-ի հայ համայնքի խնդիրները։ Արդեն իրականություն դարձած ու սպասվող՝ քաղաքական դեմքերի նշանակումները, բացի հասարակությունից, մեր տեղեկություններով, լուրջ դժգոհություն են առաջացրել նաև հայ դիվանագետների շրջանում, քանի որ դիվանագիտության և միջազգային հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեցող անձանց օրվա իշխանությունները շռայլորեն շնորհում են դեսպանի բարձր կոչում, ինչն ուղղակի վիրավորական է ոլորտում բազմամյա վաստակ ունեցող անձանց համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
17193 դիտում
13:48 25-04-2018
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, կհանդիպի նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ
67436 դիտում
09:36 16-10-2020
Ադրբեջանցիերը չեն ցանկանում զոհվել Ալիևի համար. հասունանում են մեծ դժգոհություններ․ «Փաստ»
Այս բաժնից
2305 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2089 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1564 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»