3101 դիտում
09:35 16-11-2016
ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը օտարերկրյա դեսպանների մոտ անհանգստություն է առաջացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին։ Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ և համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից։
«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք ներկայացնում են արևմտյան ուղղությունը և ԱՄՆ, տեղի իշխանություններից խնդրել են պարզաբանել համաձայնագրի էությունը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում տարբեր ֆորմատների հանդիպումներ կլինեն, որպեսզի հնչեցվեն բոլոր հարցերի պատասխանները։
Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել՝ ինչ է ենթադրում հրամանագիրը։ «Խոսքը վաղուց գոյություն ունեցող հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին է։ Դրա մեջ մտնում են ինչպես Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը, այնպես էլ հայկական բանակի որոշակի ստորաբաժանումներ։ Մնացած գործառույթները, կազմ-կառուցվածքային այլ հարցերը մեկնաբանման ենթակա չեն»,– հայտնեցին ՊՆ-ից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1403 դիտում
14:30 02-11-2016
ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայում միավորված զորքերի խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը
3379 դիտում
10:33 25-11-2020
Դոլարի փոխարժեքի բարձրացումը մեծ անհանգստություն է առաջացրել. «Ժողովուրդ»
2896 դիտում
09:01 01-09-2020
ՊՆ-ի՝ աշխարհազոր ստեղծելու նախագիծը անհանգստություն է առաջացրել ԵԿՄ-ում․ «Փաստ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»