211652_close_icon
views-count6020 դիտում article-date 22:56 05-08-2021

Պաշտոնական. Մեսին հեռանում է «Բարսելոնայից»

«Բարսելոնան» հայտարարեց, որ Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագիր չի կնքվի:
 
«Չնայած նրան, որ ակումբն ու Լեո Մեսին համաձայնության էին եկել և այսօր մտադիր էին նոր պայմանագիր կնքել, սակայն տնտեսական և կառուցվածքային խոչընդոտների պատճառով, որոնք կապված էին Լա Լիգայի կանոնների հետ, պայմանագիրը պաշտոնապես հաստատել հնարավոր չէ:
 
Այս իրավիճակի հետ կապված Լիոնել Մեսին այլևս չի ներկայացնելու «Բարսելոնան»: Կողմերը խորը ափսոսանք են հայտնում, որ ակումբի և խաղացողի ցանկություններն իրականացնել չի հաջողվի:
 
«Բարսան» ի սրտե շնորհակալ է Մեսիին ակումբի զարգացման համար և նրան մաղթում է լավագույնը՝ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում», նշված է կատալոնական ակումբի հայտարարության մեջ:
 
Մեսին «Բարսելոնայում» էր 2000 թվականից, իսկ հիմնական կազմում հանդես էր գալիս 2003-ից: Նա թիմի հետ 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7-ական անգամ՝ Իսպանիայի Գավաթակի և Սուպերգավաթակիր, 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, 3-ական անգամ՝ Եվրոպայի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր