Մինո Ռայոլա. Մեսին պետք է հեռանա «Բարսելոնայից»
Հանրահայտ ֆուտբոլային գործակալՄինո Ռայոլան մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»:
«Մեսիի պես խաղացողը պետք է իր ուժերը փորձի այլ ակումբում, որպեսզի ապացուցի իր մեծությունը: «Բարսելոնային» էլ անհրաժեշտ է վերալիցքավորում:
Տրանսֆերային շուկա, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի: Այժմ խաղացողներին գնում են պետությունները, իսկ դա ֆուտբոլ չէ: 200 միլիոնանոց տրանսֆերները սովորական բան կդառնան», ասել է Ռայոլան: