ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ. նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ու իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։ Այս մասին հաղորդում է Panorama.am-ը:
Կայքը նշում է, որ Լիլիան Գալստյանի՝ Panorama.am-ում հրապարակած լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում է գտել սոցցանցում, դրան հետևել են իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններ։
ԱԺ-ից տեղեկացնում են, որ իբր լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։
Ընդգծենք, որ վկայակոչվող իրավական ակտի հավելվածի 2.8 կետն ավելացվել է դեռ ԱԺ նախագահ չդարձած Ալեն Սիմոնյանի կողմից հուլիսի 30-ին, երբ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 27-30-ը մեկնեց արձակուրդ, իսկ Ալեն Սիմոնյանին հանձնարարվեց այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը։
Նշենք, որ Panorama.am-ի լուսանկարիչը ԱԺ-ի Բաղրամյան, Դեմիրճյան փողոցներում գտնվող անցագրային կետերից որևէ մեկում չի լուսանկարել։
Շարքում հրապարակված լուսանկարների մի մասն արված է ԱԺ բակում, որը 3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, պետք է բաց լիներ նույնիսկ քաղաքացիների համար, քաղաքացիները պետք է մտնեին ու շրջեին ԱԺ դարպասներից ներս գտնվող այգում։
Panorama.am-ը լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու փաստի վրա հրավիրում է այն լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը, որոնք իրապես մտահոգված են Հայաստանում խոսքի ազատությամբ, լրագրողների մասնագիտական գործունեության, տեղաշարժի սահմանափակումներով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում