4673 դիտում
12:21 05-08-2021
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
ՀՀ ազգային ժողովը ԱԺ փոխնախագահի պաշտոնում չընտրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը: ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Իշխան Սաղաթելյանը 54 ձայն ստանար. ընտրվելու համար նրան 1 ձայն է պակասել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն: Ընդդիմադիր խմբակցության թեկնածու առաջադրելու համար ձայնը տրվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: Օհանյանը հայտնեց, որ կրկին Սաղաթելյանի թեկնածությունն են առաջադրում:
ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր չի մասնակցել ընտրությանը և հետաքրքրվեց, թե ինչու: Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ներկա բոլոր 26 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: Նա նշեց, որ իրենց խմբակցությունից 2 հոգի կալանավորված են, մեկը հարգելի պատճառով բացակա է:

Նմանատիպ նյութեր
1916 դիտում
14:41 05-08-2021
Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ
1937 դիտում
19:32 04-08-2021
«Պատիվ ունեմ»-ը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը
3153 դիտում
14:45 23-10-2018
Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»