Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
ՀՀ ԱԺ հերթական նիստում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 54 պատգամավոր, մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե:
Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը: Քվեարկության պաշտոնական տվյալները կհրապարակվեն ԱԺ նիստի ընդմիջումից հետո։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել էր Ելիզավետա Դանիելյանի եւ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որոնք չէին ընտրվել: