211652_close_icon
views-count1587 դիտում article-date 11:05 04-08-2021

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց` Հակոբ Արշակյանն ընտրվել է 71 կողմ ձայնով։ ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են հենց 71-ը, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ 

Արշակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկրորդ փոխխոսնակն է։ Մինչ այդ ԱԺ փոխնախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ ընդդիմությունը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների քվեարկությանը չի մասնակցել։

Խորհրդարանում 3 փոխխոսնակ է ընտրվում՝ 2-ը մեծամասնությունից, 1-ը` ընդդիմությունից։ Ընդդիմության թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է։

Նմանատիպ նյութեր