3085 դիտում
11:58 19-10-2018
Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։ Տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակներում ստարտափներին աջակցելու փորձին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության հնարավորությունները։
Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքներ կտանի Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու համար։
Նմանատիպ նյութեր
1916 դիտում
21:18 04-03-2019
Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
1538 դիտում
14:02 30-04-2022
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
Այս բաժնից
1234 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1054 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
868 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել