211652_close_icon
views-count1193 դիտում article-date 19:11 03-08-2021

Քեյնը նորից բաց է թողել «Տոտենհեմի» մարզումը և մտադիր է ընդհանրապես թիմ չվերադառնալ

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը լրջորեն է մտադրված տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
 
Անգլիացին չի պատրաստվում վերադառնալ լոնդոնյան ակումբի տրամադրության տակ, քանի դեռ նրան չեն երաշխավորել, որ տրանսֆերը «Մանչեսթեր Սիթի» այս ամռանը կկայանա:
 
Քեյնի «Սիթիի» խաղացողներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր:
 
«Մանչեսթեր Սիթիում» վերջին օրերին են իմացել, որ Քեյնը չի ցանկանում վերադառնալ «Տոտենհեմ»: Նա այլևս չի ցանկանում մարզվել իր թիմի հետ կամ խաղալ նրա կազմում:
 
Այսօր հայտնի է դարձել, որ «Տոտենհեմի» ղեկավարությունը Քեյնին խոշոր գումարով տուգանելու է մարզումը բաց թողնելու համար:

Նմանատիպ նյութեր