Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հարբուխի հետևանքով բաց է թողել թիմի այսօրվա մարզումը, հայտնում է AFP: Սակայն նշվում է, որ ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Բավարիա»-ի հետ կայանալիք առաջին հանդիպմանը:
«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին` ժամը 22:45-ին: