1209 դիտում
16:12 03-08-2021
Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն: Հայտնում է ՊՆ-ն։
Հայկական 33-րդ զորախումբը (հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Միքայելյան) ՀՀ պետական դրոշը հանձնել է հայկական 34-րդ զորախմբին (հրամանատար, կապիտան Ա. Սարգսյան):
Միջոցառմանը մասնակցել են KFOR հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Գյունտեր Շոպֆը, KFOR գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Մեյերը, ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Մարկ Ստոունտոնը, շուրջ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Հայկական զորահանդեսը ղեկավարել է 33-րդ զորախմբի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Եղիազարյանը:
Բրիգադի գեներալ Գ. Շոպֆը բարձր է գնահատել հայկական 33-րդ զորախմբի ծառայությունը` որակելով այն որպես արհեստավարժ, պատասխանատու և պարտաճանաչ: Նա նաև շեշտել է, որ 33-րդ զորախումբը Կոսովո է ժամանել Հայաստանի համար բավական ծանր ժամանակաշրջանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ԶՈւ արհեստավարժությունն ու բարձր մակարդակը:
Արարողության ավարտին KFOR հրամանատարությունը հայկական 33-րդ զորախմբի զինծառայողներին պարգևատրել է մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

Նմանատիպ նյութեր
14358 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
3341 դիտում
14:19 19-04-2016
Արևի վրա պայթյուն է տեղի ունեցել՝ առաջացնելով էլեկտրոնային ազդանշանների փոխանցման խնդիրներ
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am