Արևի վրա պայթյուն է տեղի ունեցել՝ առաջացնելով էլեկտրոնային ազդանշանների փոխանցման խնդիրներ
Այս գիշեր NASA-ի մասնագետները արևի վրա պայթյուն են արձանագրել, հաղորդում է NASA-ի կայքը:
Պայթյունը դասվել է M 6,7 կարգին: Նշված դասակարգման պայթյունները միջին հզորության են լինում, մոտավորապես 10 անգամ պակաս հզոր X դասին վերագրվող պայթյուններից:
NASA-ի մասնագետները նշել են, որ վերջին 1,5 շաբաթվա ընթացքում արևի վրա՝ Active Region 2529 գոտում, նկատվել է բիծ, որն աստիճանաբար մեծացել է, ինչն էլ առաջացրել է պայթյուն՝ ռադիոակտիվ ճառագայթման արտանետմամբ:
Երկիր մոլորակի որոշ հատվածներում նկատվել են ռադիոազդանշանների փոխանցման հետ կապված խնդիրներ: Այդուհանդերձ, այս պայթյունը մարդկանց առողջությանը չի վնասի, քանի որ չի կարող ներթափանցել Երկրի մթնոլորտը: