922 դիտում
20:02 09-02-2023
Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ ուսանողների հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման, ռուս խաղաղապահների առաքելության հարցերը
Սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովում 4 տեղ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, իսկ թե որ ազգերի` նշված չէ: Այդ կազմը սահմանում է Ընտրական օրենսգիրքը, որտեղ ասվում է` վերջին մարդահամարի տվյալներով չորս ամենամեծ համայնքների տեղերը տրվում են վերոնշյալ համայնքների ներկայացուցիչներին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 9-ին խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ-ից հայտնում են, որ պատգամավորը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են ձեւավորվում ԱԺ խմբակցությունները, խոսել խորհրդարանում ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորների գործունեությունից:
«Ազգային փոքրամասնությանը ներկայացնող պատգամավորի հիմնական առաքելությունն է բարձրաձայնել իր համայնքի խնդիրները եւ ներկայացնել շահերը»,- ասել է ռուսական համայնքը ներկայացնող պատգամավորը:
Խոսելով խորհրդարանական դիվանագիտությունից` պատգամավորը ներկայացրել է այն միջազգային հարթակները, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանի խնդիրները:
Ուսանողները, մասնավորապես, հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերություններով, երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մանրամասներով:
Պատասխանելով հյուրերի հարցերին` պատգամավորն անդրադարձել է ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովների աշխատանքներին, դրանց անդամակցելու դրական եւ բացասական կողմերին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, ռուս խաղաղապահների առաքելությանը, Հայաստանում ռուսերենի ուսուցման մակարդակի բարձրացման անհրաժեշտությանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1330 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
1117 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ
1504 դիտում
17:30 07-01-2025
Աղոթքի, արցունքների ու ռազմական երգերի ներքո․ Գյումրիում բանակ ճանապարհեցին նորակոչիկներին. aravot.am