Ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջնահերթություն է համարում խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը, ինչի համար կարևորում է պառակտումը բացառելը, շեշտում նորընտիր ԱԺ-ին տրված հնարավորությունը՝ մշակելու, իրականացնելու ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: Նախագահն այս մասին ասաց 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում իր ելույթում:
Նախագահը նախ բոլոր պատգամավորներին մաղթեց հաջողություն, արդյունավետ աշխատանք, քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրենց դիրքորոշումներն այս կամ այն կերպ արտահայտելու և դրանով պետական, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու համար: