«Շալկե 04»-ի հետ խաղից հետո Մոուրինյոն չի թաքցրել իր հիասթափությունը
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի շրջանակում «Շալկե 04»-ի հետ գրանցված խաղի արդյունքը: Խմբային փուլի առաջին տուրի խաղում լոնդոնյան թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց գերմանական թիմի հետ:
«Այո, սա հիասթափություն է: Մենք արագ գոլ խփեցինք և հնարավորություն ունեինք հաշիվը ավելի խոշոր դարձնել: Բայց մենք չօգտվեցինք մեր հնարավորություններից: Երբ հաշիվը դարձավ 1:1, հաղթանակ ցանկանում էր տանել ընդամենը մեկ թիմ: Վերջին 15 րոպեի ընթացքում պետք է գոլ խփեին Ռեմին, Թերին, Ազարը, սակայն սա ֆուտբոլ է»,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը”