211652_close_icon
views-count61814 դիտում article-date 09:25 02-08-2021

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Opel Zafira-ն ու ZIL-ը, վերջինս կողաշրջվել է․ կա զոհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։55-ի սահմաններում Վեդի-Վանաշեն միջհամայնքային ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Արամայիս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի և 27-ամյա Արամ Ղուկասյանի վարած ZIL MMZ մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Տերտերյանը տեղում մահացել է, իսկ ZIL-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բարսեղյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Է․ Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր