211652_close_icon
views-count6947 դիտում article-date 23:23 01-08-2021

Կուրսկում հարբած ոստիկանի պատճառով տեղի ունեցած ավտովթարում զոհվել է մոտոցիկլետի ուղևորը

Հուլիսի 31-ի գիշերը Ռուսաստանի Կուրսկի շրջանում տեղի է ունեցել ավտովթար, որտեղ մոտոցիկլետի վարորդը վնասվածքներ է ստացել, իսկ 24-ամյա ուղևորը՝ զոհվել:
 
Տեղի ոստիկանության տվյալներով, 31-ամյա ոստիկանը՝ իր վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել մոտոցիկլետին: Պարզվել է, որ ոստիկանը հարբած է եղել:
 
«Պոնիրովսկիի շրջանի ոստիկանության բաժանմունքի ծառայողը աշխատանքից ազատ ժամին է եղել ղեկին: Նրա մոտ հաստատվել է հարբածությունը: Ընթանում է հետաքննություն, որի արդյունքներով պատահարի մեղավորին կտրվի իրավական գնահատական», նշել են Կուրսկի ոստիկանությունում:
 
Վթարի փաստով ծառայողական քննություն է նշանակվել: Ոստիկանն արդեն  հեռացվել է համակարգից: Նրա ղեկավարները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր