211652_close_icon
views-count1381 դիտում article-date 14:24 31-07-2021

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը։ Այս մասի հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Գիշերային լուսավորության ցանցի ամբողջականացումը կիրականացվի 150 նոր հենասյուների և 150 նոր լուսատուների տեղադրման արդյունքում։ Հոռոմի սուբվենցիոն ծրագիրն արդեն մեկնարկել է, աշխատանքներն ընթացքի մեջ են։

Արտաքին լուսավորության ցանցի բարելավման ծրագրի արժեքը 18 մլն 467 հազար դրամ է, գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, համայնքի համամասնությունը 40 տոկոս է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր