211652_close_icon
views-count715 դիտում article-date 17:13 07-11-2022

Երևանում տրանսպորտի խնդիրը 2023 թվականին 70 տոկոսով կլուծվի. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի վստահեցմամբ՝ 2023թ-ին  մայրաքաղաքում տրանսպորտի խնդիրը կլուծվի 70 տոկոսով; Այդ մասին քաղաքապետն ասաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Օրինակ, մինչև դեկտեմբերի վերջը Երևան կհասնի 150 նոր ավտոբուս»-ասաց նա։

Արդեն կա MAN ավտոբուսների ձեռքբերման հետ կապված՝ կնքված պայմանագիր, որի համաձայն՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսները կլինեն Երևանում:

Տրոլեյբուսների հետ կապված՝ նշեց, որ երկու մրցույթ էին հայտարարել: 15 տրոլեյբուսներն արդեն 1 ամսվա ընթացքում պատրաստ կլինեն, և համաձայն պայմանագրի՝ 2023-ի դեկտեմբերին կլինեն Երևանում: Հաջորդ 15 տրոլեյբուսների ձեռքբերումն ակնկալվում է, որ կլինի հունվարին: Վերջինս իրականացվում է Կառավարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր