211652_close_icon
views-count92294 դիտում article-date 11:36 30-07-2021

Օլիգարխների ու բարձր պաշտոնյաների տղաներին սեպտեմբերի 1 ին` ժամը 19:00-ին, կսպասենք․ Գևորգ Թադևոսյան

Գևորգ Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՐԱՎԵՐ
օլիգարխների ու բարձր պաշտոնյաների տղաներին
…Սեպտեմբերի 1 ին` ժամը 19:00-ին, կսպասենք: 
 Հասկանալու  համար՝   ՈւՐ  ԷԻՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ...  
Կտեսնենք,  թե որտեղ է վերջանում  «սևը» ու սկսում «սպիտակը»:
Եռաբլուրում հանգրվանած  շուրջ 5000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի  հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:
Հաշմանդամ դարձած շուրջ 10 000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի  հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:
Էդ ո՞նց ա լինում…
Իսկ հետո,  որ ընտրություններ կամ ունեցվածքի վերաբաշխում է լինում, բնականաբար էդ տղերքին ոչ մեկը չի հիշում:
Ցույց տվեք ընտրություններին մասնակցած 27 կուսակցություն ու դաշինքների մեջ մեկին,  որ իր ցուցակի առաջին առնվազն 20 տեղերից մեկում դրել  էր  պատերազմին ԻՐԱՊԵՍ մասնակցած ու հաշմանդամ դարձած տղերքից մեկի թեկնածությունը:
Էդ տղերքը ձեզ պետք են մենակ «ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐԻ» առաջ լացելու ու սուտի բարեգործ խաղալու համար …  
...ՈՒ՝ էլ երբեք…
Ո՞վ ասաց, որ մեր հասարակության մեջ աղքատները պիտի գնան մեռնեն, որ դուք ձեր ունեցածը պահեք: Էն ունեցածը, որին բնականաբար  ոչ առանց իրենց  արյուն-քրտինքով  եք  տիրացել:
Իսկ եթե մեր հայրենիքը միայն աղքատներինն է, իսկ ձեր հայրենիքը՝  ընդամենը ձեր ունեցվածքը, էդ դեպքում անկեղծ եղեք ու խոստովանեք, որ  դուք չկաք: 
Մեր հասարակությունը, ժողովուրդը, ազգը, իրականում մենակ է, ու, հանձինս ձեզ,  չունի զինակից:
Ու զուրկ է էլիտայից… վերնախավից:
Որովհետև էդ վերնախավ կոչվածը մեր մոտ ընդամենը պրիմիտիվ կոմֆորմիստ է՝   հայրենիքի դրոշը պարզած անհայրենիքների հավաքածու, ու իրեն իրականում չի հետաքրքրում ոչինչ՝ բացի իրենց ունեցվածքից ու դա կորցնելու  վախերից:
Հետևաբար ժեխը հասարակությունը չի,  որը ձեզ չի վստահում  ու ձեզ թուրքից պակաս վտանգավոր չի համարում…
Ժեխը հասարակությունը չէ,  որ հենց ձեր շնորհիվ  ԱԶԳԱՅԻՆ ՉԷ  ՈՒ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ:
Մեղավորը պարզ մարդիկ չեն, որոնց համար օր ու գիշեր օրինակը դուք եք ու ձեր կենսաձևը:
Ժեխը դուք եք, որ ապրում եք միայն ձեր ունեցածը պահելու ու շատացնելու տրամաբանությամբ:
Ժեխը դուք եք, որ չեք հասկանում, որ մարդկանց զգացողության մեջ դուք ավելի վտանգավոր համաճարակ եք, քան թշնամին:
Նախկինում արդեն այս թեմայով  խոսել եմ: Ու ասել եմ, որ խնդրին հետամուտ ենք լինելու ամենայն լրջությամբ ու հետևողականությամբ:
Եթե դուք չկաք կռվողների առաջին շարքում, ուրեմն դուք մեռել եք ու իրավունք չունեք թեկուզ ձեր երազներում մեր «էլիտան» խաղալու՝
...Լինեք սև, թե սպիտակ:
...Լինեք սև, թե լավ լվացված սպիտակ:
...Մենք հո գիտենք,  որ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՍԵՎ ԵՔ...
Մնացածը՝  տեսանյութում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր