211652_close_icon
views-count154483 դիտում article-date 15:13 27-07-2021

Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդը ասում էր, որ փրկել է Թրամփին, ու երկնքից իրեն տեղեկություններ են փոխանցվել Հայաստանը փրկելու համար․ ոստիկաններն ու բժիշկները նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին «Ավան» հոգեկան առողջության կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայութան 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և նրա հետ է նաև իր շունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տևական ժամանակ բանակցություններ են  վարել այդ տղամարդու հետ, որպեսզի նա իրենց հետ մեկնի «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, սակայն վերջինս չի ենթարկվել։ Ոստիկաններն ու փրկարարները տեսնելով, որ «բանը բանից անցնում է», դիմել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բժիշկներին, ովքեր նույնպես ժամանել են նշված հասցե։

Ի վերջո ոստիկանները հատուկ միջոց են կիրառում և այդ տղամարդուն ձեռնաշղթայված իջեցնում են ու մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային։

Տղամարդն այդ ընթացքում բղավում էր, որ ինքը առողջական ոչ մի խնդիրներ չունի, պահանջում էր ոստիկաններին, ասում, որ ինքը «տիեզերքից հատուկ ինֆորմացիաներ ունի ստացած, պետք է դա հայտնի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի Հայաստանը փրկվի»։ 

«Ես փրկել եմ նաև Թրամփին»,- բղավում էր նա։

Նրան տեղափոխեցին «Ավան» հոգական առողջության կենտրոն, որտեղից շաբաթներ առաջ էր նա դուրս գրվել։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր