211652_close_icon

Բեզոսը ՆԱՍԱ-ին 2 մլրդ դոլար է առաջարկել Լուսին մարդ ուղարկելու ծրագրի համար

views-count8377 դիտում article-date 11:51 27-07-2021
Ամերիկացի միլիարդատեր, Բլու Օրիջին տիեզերական ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը ՆԱՍԱ-ին 2 միլիարդ դոլար է առաջարկել լուսնային ծրագրի բյուջետային խնդիրները լուծելու համար։ Տեղեկացնենք, որ ծրագրի համաձայն՝ մինչև 2024 թվականը պետք է մարդ ուղարկվի Լուսին։ Գրում է Reuters-ը։

Դրա փոխարեն Բլու Օրիջինը ՆԱՍԱ-ին առաջարկել է իր հետ պայմանագիր ստորագրել վայրէջքային մոդուլի ստեղծման համար։ Մոդուլի ստեղծման ծախսերը, որը կկազմի 1 միլիարդ դոլար, նույնպես իր վրա է վերցնում Բեզոսը։

 

Նմանատիպ նյութեր