ՆԱՍԱ-ն Ճապոնիայի հետ հուշագիր է ստորագրել․ 2024 թվականին տիեզերագնացներ կուղարկվեն Լուսին
Ամերիկյան NASA կազմակերպությունը և Ճապոնիան մտադրությունների հուշագիր են ստորագրել Լուսնի ուղեծրային կայանի կառուցման մասին, որն իրականացվելու է ամերիկյան «Արմտեմիդա» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն:
Ճապոնիան կմասնակցի Gateway լուսնային կայանի ստեղծման և Երկրի արբանյակի մակերևույթի յուրացման աշխատանքներին: Ծրագրի շրջանակում 2024 թվականին տիեզերագնացներ կուղարկվեն Լուսին:
Ծրագրի երկրորդ փուլում մի քանի թռիչք կիրականացվի Լուսին և անհրաժեշտ ենթակառուցվածքներ կստեղծվեն: Երկարաժամկետ հեռանկարում լուսնային բազան կօգտագործվի Մարս մոլորակ թռիչքների համար: