211652_close_icon
views-count3557 դիտում article-date 23:42 26-07-2021

Ռուսաստանում սկսվում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Biocad ընկերությանը թույլատրել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ անցկացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կլինիկական հետազոտության նպատակն է գնահատել պատվաստանյութի անվտանգությունն ու իմունոգենությունը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման համար:

Թեստերը կանցնեն երկու բժշկական կազմակերպությունների բազայի հիման վրա, պատվաստանյութը կուսումնասիրեն 360 հիվանդի վրա:

Նմանատիպ նյութեր