5689 դիտում
16:58 03-02-2020
Չինաստանը 7 պատվաստանյութի փորձարկումներ է անցկացնում նոր կորոնավիրուսի դեմ
Չինաստանում բժիշկները 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ 7 պատվաստանյութ են մշակել, որոնք այս պահին կլինիկորեն փորձարկում են։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով Չինաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի անդամ, երկրի առաջատար վիրուսաբան Չժուն Նանշանին։
«Մենք բուժման արդյունավետ ծրագիր ենք մշակել, որը հաշվի է առնում ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարի՝ մեր կողմից կուտակված փորձն ու հաջողված մեթոդները»,Նանշանի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:
Ինչպես նշել է փորձագետը, Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն արդեն պատրաստել է թոքաբորբի դեմ պայքարի՝ նախկինից էլ ավելի լավ մշակված համալիր ծրագիր, համապատասխան որի ամբողջ երկրում բժիշկները շուտով կկիրառեն վարակվածներին բուժելու օպտիմալացված, կենտրոնական կառավարության կողմից հանձնարարվող միջոցներ:
Վերջինսնաև պարզաբանել է, որ վերը նշված պատվաստանյութերի արդյունավետությունը պաշտոնապես հաստատելու համար որոշակի ժամանակ կպահանջվի:
«Մենք ավելի շատ բան ենք իմանում այդ հիվանդության մասին, փորձ ենք կուտակում դրա ախտորոշման ու բուժման համար»,-եզրափակել է իր խոսքը վիրուսաբանը։
Նմանատիպ նյութեր
5504 դիտում
16:20 14-04-2020
Չինաստանը կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է կատարելու
2698 դիտում
20:55 27-07-2020
Moderna ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութի մեծածավալ փորձարկումներ է սկսում
5489 դիտում
15:28 21-03-2020
Աշխարհում ավելի քան 20 հազար կամավոր է ցանկացել մասնակցել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը
Այս բաժնից
1285 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
919 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
877 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը