Ռուսաստանում ավարտվել են «Իսկանդեր»-ի համար ստեղծված նոր հրթիռների փորձարկումները
Ռուսաստանի «Կապուստին Յար» պոլիգոնում ավարտվել են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի համար նախատեսված նոր հրթիռների փորձարկումները։
Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ պոլիգոնի ղեկավար, գեներալ-մայոր Օլեգ Կիսլովի հայտարարությունը վկայակոչելով։
Նա նաև նշել է, որ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը նոր առաջադրանք ունեն՝ մշակել հանքավայրային տեղակայման հրթիռային համակարգեր։
«Իսկանդեր-Մ»-ը նախատեսված է 50-500 կմ հեռավորության վրա ճշգրիտ բազմաթիրախային հարվածներ հասցնելու համար, ցանկացած պայմաններում։