211652_close_icon
views-count2208 դիտում article-date 22:29 26-07-2021

Տոկիո-2020. Ճապոնիան գլխավորեց մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է:  

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրվա ավարտից հետո առաջատարը Ճապոնիայի թիմն է: Հյուընկալող պետության ներկայացուցիչներն ունեն 8 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ (ընդհանուր` 13 մեդալ), երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է 7 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով (ընդհանուր` 14 մեդալ) և եռյակը եզրափակում է Չինաստանի ընտրանին` 6 ոսկի,  5 արծաթ, 7 բրոնզ (ընդհանուր` 18 մեդալ):

Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր