211652_close_icon
views-count36320 դիտում article-date 16:20 26-07-2021

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում հանրային լողափի հարևանությամբ հայտնաբերվել է կնոջ դի․ ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափի հարևանությամբ ջրի ափին կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և Ոստիկանության Սևանի բաժնին պետ Սուրիկ Ջանիկյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Լևոն Նազարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Փաստի առթիվ քննիչ Լ․ Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր