Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանի սաները իրենց «Ես արդեն տառաճանաչ եմ» ներկայացմամբ զարմացրեցին ներկաներին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 27-ին, Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանը՝ դասղեկ Արմինե Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Ես արդեն տառաճանաչ եմ» խորագրով միջոցառում։ Այն անցկացվեց դպրոցի դահլիճում՝ տոնական, ջերմ և հուզիչ մթնոլորտում։
Միջոցառումը նվիրված էր առաջին դասարանցիների կարևոր ու ուրախ ձեռքբերմանը՝ գրաճանաչությանը։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Ներկա էին դպրոցի տնօրեն Սյուզաննա Մալումյանը, փոխտնօրեն Հայարփի Սարգսյանը, համակարգող Դիանա Նիկողոսյանը, ինչպես նաև մյուս փոխտնօրենները, ուսուցիչներն ու ծնողները։ Նրանց ներկայությունն այս գեղեցիկ միջոցառումը դարձնում էր առավել կարևոր ու հանդիսավոր՝ ընդգծելով փոքրիկների առաջին մեծ ձեռքբերման արժեքը։
Փոքրիկները մեծ ոգևորությամբ բեմ բարձրացան՝ արտասանելով բանաստեղծություններ, կարդալով, երգելով և պարելով։ Նրանց յուրաքանչյուր ելույթ լի էր անկեղծությամբ, մանկական անմիջականությամբ և մեծ ուրախությամբ։ Դահլիճը լցված էր ժպիտներով, ծափահարություններով ու հպարտությամբ։
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Սյուզաննա Մալումյանը շնորհավորեց երեխաներին և ծնողներին՝ նշելով.
«Սիրելի՛ ծնողներ, սիրելի՛ ուսուցիչներ, այսօր բոլորիս համար իսկական տոն է, որովհետև մեր փոքրիկներն արդեն դարձել են գրաճանաչ։ Սա այն գեղեցիկ ճանապարհի սկիզբն է, որտեղ նրանք անում են իրենց առաջին վստահ քայլերը գիտելիքի աշխարհում։ Այսօրվա մեր աշակերտները վաղը դառնալու են մեր երկրի խելացի, գիտակ և պատասխանատու քաղաքացիները։ Ցանկանում եմ առանձնապես շնորհավորել ծնողներին․ սա նաև ձեր հաղթանակն է՝ ձեր սիրո, համբերության և նվիրվածության արդյունքը։ Այսօր երեխաները բեմում հանդես եկան մեծ վստահությամբ և գեղեցկությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև դասղեկ Արմինե Մարտիրոսյանին՝ իր նվիրումով և բարձր մակարդակով կազմակերպված աշխատանքի համար։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև ծնողներին․ առանց ձեր աջակցության և համագործակցության այսպիսի գեղեցիկ արդյունք հնարավոր չէր լինի։ Ձեր սերն ու վստահությունը մեզ ուժ են տալիս՝ ավելի մեծ սիրով շարունակելու մեր աշխատանքը»։
Դասղեկ Արմինե Մարտիրոսյանն իր խոսքում նշեց. «Մի քանի ամիս առաջ դուք անվստահ ու փոքր քայլերով մտաք դպրոց, իսկ այսօր արդեն վստահորեն ապացուցեցիք, որ իսկապես Մեսրոպ Մաշտոցի արժանի սաներն եք։ Թող մեր ոսկեղենիկ այբուբենը դառնա ձեր կյանքի լուսավոր ուղեցույցը՝ ձեզ տանելով դեպի ավելի մեծ գիտելիք և հաջողություններ։ Ուզում եմ, որ այն խոսքերն ու խոստումները, որոնք այսօր հնչեցին այս դահլիճում, դառնան իրականություն, և դուք ամեն օր ավելի ու ավելի ապացուցեք ձեր կարողությունները։ Այս օրը կմնա ձեր հիշողության մեջ որպես դպրոցական կյանքի ամենահիշարժան ու ամենաջերմ էջերից մեկը։
Սիրելի՛ տնօրինություն, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Սյուզաննա Մալումյանին՝ մշտական աջակցության և հոգատար վերաբերմունքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր ուսուցիչներին՝ ընկեր Հայարփիին, ընկեր Դիաննային, ընկեր Ավետյանին և ընկեր Ունանյանին՝ իրենց մշտական աջակցության և պատրաստակամության համար։ Եվ ամենակարևորը՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում սիրելի ծնողներին․ առանց ձեզ այս հաջողությունը հնարավոր չէր լինի։ Ձեր սերն ու աջակցությունը մեր ամենամեծ ուժն են»։