56478 դիտում
13:19 18-05-2021
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. որպես անհետ կորած որոնվող 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մարտունի գետում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավոությամբ սկսում են որոնողական աշխատանքներ։
Ժամը 11։00-ի սահմաններում Հ. Գալստյանի դին Մարտունու ոստիկանները հայտնաբերում են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում, ջրահեղձ եղած վիճակում։
Նշված վայր են ժամանում մարզի ոստիկանապետ Ա. Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ս. Հակոբյանը։
Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։
Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նրա վրա բռնության հետքեր չկան։
Դեպքի վայր են ժամանում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ հրամանատար Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ։
Փրկարարները դուրս են բերում դին և պատգարակով մոտեցնում օպերատիվորեն ժամանած Մարտունու հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ք. Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+