211652_close_icon
views-count81028 դիտում article-date 12:35 25-07-2021

Արտակարգ դեպք Երևանում. 29-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք, կատարել ավերածություններ, արմատախիլ արել ծառեր, իսկ առավոտյան փորձում էր «խաղեր տալ». Երևանի պարեկներին տեսնելով՝ դարձավ «խոնարհ հարս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարեն  Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց գործող բենզալցակայանի տարածք BMW 750 մակնիշի ավտոմեքենա է մտել, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 և 7 հրշեջ-փրկարարական ջոկատներից  1-ական մարտական հաշվարկ:

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Պարզվել է, որ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 29-ամյա  Հովհաննես Չիլինգարյանը: 

Պարզվել է նաև, որ  բենզալցակայանը կրել է  45-50 հազար ԱՄՆ դոլարի վնաս, քանի որ  տապալվել է 2 եղևնի, ամբողջովին մոխրակույտի են վերածվել բենզալցակայանի  2 լիցքավորիչ սարքերը, գովազդային վահանակները,  արտաքին լուսավորության մի քանի սյուներ:

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում Հ. Չիլինգարյանը մեկ այլ ավտոմեքենայով ժամանել  է նշված վայր ու սկսել հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալ բենզալցակայանի աշխատակիցների հասցեին:

Բարեբախտաբար, օպերատիվորեն կանչով ժանանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի 1-ին և  2-րդ վաշտերի պարեկները կարողացել են Հ. Չիլինգարյանին վնասազերծել, որից հետո «Շումախերչիկը» դարձել է խոնարհ հարս և  պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր