Արդեն 3 տարի արջերը հանգիստ չեն տալիս Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչներին. վնասվում են մեղվափեթակները, անասուններն ու պտղատու այգիները, իսկ գյուղացիները գիշերում են դրսում՝ իրենց տնտեսությունը պաշտպանելու համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 19-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Բուժական գյուղում։ Գյուղի մի խումբ բնակիչներ հավաքվել էին՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունն ու բողոքը, քանի որ, նրանց խոսքով, արդեն շուրջ երկու տարի է, ինչ գյուղի տարածքում պարբերաբար հայտնվող արջը լուրջ վնասներ է հասցնում իրենց տնտեսություններին, իսկ խնդրի վերջնական լուծում մինչ օրս չի տրվել։
Բնակիչների խոսքով՝ գիշատիչ կենդանին ոչ միայն ոչնչացնում է մեղվափեթակները, այլև վնասում է գյուղատնտեսական այլ տնտեսություններ, հարձակվում է ընտանի կենդանիների վրա, վնասում է պտղատու ծառերն ու բերքը՝ գյուղացիներին հասցնելով զգալի նյութական վնասներ։ Նրանք նշում են, որ ամեն անգամ արջի հայտնվելուց հետո ստիպված են լինում սեփական ուժերով պաշտպանել իրենց տնտեսությունները, քանի որ այլընտրանք չեն տեսնում։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ վաղ առավոտյան՝ ժամը 05։00-ի սահմաններում։ Այդ ժամանակ արջը մտել է գյուղի բնակիչներից մեկի տնտեսություն և վնասել նրա մի քանի մեղվափեթակները։ Բնակիչների փոխանցմամբ՝ սա հերթական դեպքն է, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում նմանատիպ հարձակումները դարձել են գրեթե սովորական երևույթ։
«Ամբողջ գյուղը իրար է խառնվել։ Ստիպված գիշերները քնում ենք մեղվափեթակների մոտ, որ կարողանանք ինչ-որ կերպ պաշտպանել մեր ունեցվածքը, բայց նույնիսկ դա միշտ չի օգնում։ Մեկի 5 փեթակ է վնասել, մյուսի՝ 10, ուրիշների դեպքում՝ ավելի շատ։ Բացի մեղվափեթակներից, վնասում է նաև մյուս կենդանիներին, այգիներն ու պտղատու ծառերը։ Մարդիկ ամեն օր ապրում են անհանգստության մեջ, որովհետև չգիտեն՝ հաջորդ անգամ ում տնտեսությունն է վնասվելու»,- նշեցին գյուղացիները։
Նրանք նաև դժգոհեցին, որ խնդրի վերաբերյալ բազմիցս դիմել են տարբեր պատասխանատու կառույցների, սակայն, իրենց պնդմամբ, մինչ օրս որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկվել։ Բնակիչներն ասում են, որ ոչ փոխհատուցում են ստացել կրած վնասների դիմաց, ոչ էլ խնդրի լուծման ուղղությամբ գործնական աջակցություն։
«Ուր ասես դիմել ենք, բայց ոչ մի արդյունք չկա։ Ոչ օգնություն են տրամադրում, ոչ փոխհատուցում, ոչ էլ որևէ լուծում են առաջարկում։ Ստացվում է՝ մենք ինքներս պետք է օր ու գիշեր հերթապահենք, որ մեր տնտեսությունը պահպանենք։ Այսպես այլևս շարունակվել չի կարող»,- հավելեցին նրանք։
Բուժական գյուղի բնակիչները հույս են հայտնում, որ պատասխանատու գերատեսչությունները վերջապես կարձագանքեն իրենց բարձրացրած խնդրին, կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ և կկանխեն արջի հերթական հարձակումները, որպեսզի մարդիկ կարողանան անվտանգ ապրել և պահպանել իրենց տարիների աշխատանքով ստեղծած տնտեսությունները։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի