211652_close_icon
views-count22508 դիտում article-date 15:33 20-07-2026

Արմավիրի մարզպետը, Էջմիածնի քաղաքապետն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանն արհամարհած ունեն վարչապետի հանձնարարականը. մի ամբողջ փողոց վերածվել է ավտոմեքենաների «գերեզմանոցի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ բարձրաձայնել ու տվել էր խիստ հանձնարարական, որ չի հանդուրժի այն պաշտոնյաներին, ովքեր միջոցներ չեն ձեռնարկի վերացնելու թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում ճանապարհներին որպես աղբ թափված մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաների առկայությունը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարծես թե Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Հակոբյանին չի մտահոգում վարչապետի հանձնարարականը, ինչի վառ ապացույցը Էջմիածին քաղաքում՝ Կամոյի փողոցում, ստեղծված մետաղե ջարդոն հիշեցնող ավտոմեքենաների «թանգարանն է բաց երկնքի տակ»։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին ուղղում նշված կառույցներին՝ ասելով.

«Տեսնես քանի գլխանի են, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետի տված խիստ հանձնարարականը չեն կատարում։ Էս մետաղե աղբի վերածված փողոցը մեզ հիշեցնում է, որ այդ պատասխանատուներ 
ով պիտի զբաղվի Նիկոլ Փաշինյանը։

Զարմանալի է, եթե վարչապետի հանձնարարականն այդ կառույցներն արհամարհած ունեն ու չեն կատարում, վարչապետը կարող է հանգիստ այդ պաշտոնյաներին ոչ միայն աշխատանքից ազատել, այլ նաև պարտավորեցնի, որ իր տված հանձնարարականը կատարեն, հետո նոր հեռանան աշխատանքից։

Ամառվա այս օրերին Էջմիածինը նաև հյուրերի մեծ հոսք ունի, այդ թվում արտերկրից, ու ինչքանո՞վ է գեղեցիկ, որ մարդիկ նման պատկերի ականատես լինել։ Այս ճանապարհով են նաև Մայր Աթոռ մեկնում քաղաքացիները, զբոսաշրջիկները, իսկ մոտ 1 կիլոմետրանոց ճանապարհը դարձել է անհարմարություններ ստեղծող տարածք։ 

Ինչքա՞ն պիտի չկատարվի վարչապետի տված հանձնարարականը, երևի միայն Աստված գիտի։ Ու հիմա հենց էստեղից խնդրանքով դիմում ենք պարոն Փաշինյանին՝ ասելով. «Հարգարժան վարչապետ, ձեր տված հանձնարարականները քանի տարի է որոշ պաշտոնյաների համար ասած-չասած։ Ժամանակն է, որ դրանցով անձամբ դուք զբաղվեք, քանի որ նրանց փնթի աշխատանքի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ ձեր ասածն իրենց համար օրենք չէ»»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նման իրավիճակ է նաև Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի դիմաց։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ՝ գրեթե ամեն օր, ահազանգեր էինք ստանում Աշտարակ քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն ու զայրացած իրենց խոսքն էին ուղղել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության Աշտարակի դատարանի պատասխանատուներին՝ ասելով, որ դատարան մտնելուց տպավորություն էր ստեղծվում, թե ոչ թե դատարան են մտնում, այլ ավտոմեքենաների գերեզմանոց։

Հուլիսի 9-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Աշտարակի դատարան ես մտնում, թվում է, թե ոտք ես դնում կամ ավտոմեքենաների գերեզմանոց, կամ ավտոմեքենաների ջարդոնի արտադրամաս, իսկ վերջին օրերին էլ՝ զուգարան, քանի որ, երբ մութն ընկնում է, մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են մարդիկ իրենց բնական կարիքները հոգում դատարանի առջև՝ մոտ 40 մետր հատվածում տեղադրված մահվան ելքով ավտովթարների, վրաերթերի և մարմնական վնասվածքների հետևանքով բերված ավտոմեքենաների տարբեր հատվածներում։

Այն, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն իր աշխատակազմով Աշտարակը ծաղկեցնում է, ակնհայտ է։ 24-ժամյա ռեժիմով քաղաքապետն իր թիմով բարեկարգում է Աշտարակը, ավելացնում խաղահրապարակներն ու կանաչ գոտիները, ինչը նաև գրավում է զբոսաշրջիկներին, բայց որ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում, դատարանի դիմաց, նման հակասանիտարական պատկեր է, չգիտենք, թե որ կառույցին դիմենք։ Դա պետք է մտահոգի նաև դատարանի նախագահին։ Հիմա չգիտենք, թե որ կառույցին դիմենք, որ այս պատկերը վերացնեն Աշտարակից»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր