25573 դիտում
17:04 23-03-2015
Երևանում 22-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել մեկ այլ Mercedes-ի. «գաի» տեսուչներին տեսնելով՝ նա դարձավ «խոնարհ հարս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Անատոլի Գալստյանը իր վարած Mercedes C 500 մակնիշի 10 ՏP 077 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բնակիչ, 36-ամյա Էմին Կարապետյանի վարած Mercedes C 230 մակնիշի 34 NV 162 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն մինչ կժամանեին Երևանի ՃՈ աշխատակիցները, Ա. Գալստյանը մեքենայի վրայից գողի նման թռցրեց համարանիշները, իսկ երբ ժամանեցին ՃՈ աշխատակիցները, «առյուծ կտրող» Անատոլին «դարձավ կուռկուռի ձագ ու խոնարհ հարսի նման» մեքենայի համարանիշները ոնց հանել էր, այնպես էլ գլխիկոր տեղադրեց մեքենայի վրա:
Լուսանկարները և տեսանյուը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16777 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ