211652_close_icon
views-count4846 դիտում article-date 18:06 20-07-2026

«Առողջական լուրջ խնդիրներ ունեմ, բայց ուզում են տանել վարժական հավաքների». 42-ամյա քաղաքացին դժգոհում է Նոր Նորքի զինկոմիսարիատի գործողություններից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


SHAMSHYAN.com-ին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Բադալյանը և հայտնել իր դժգոհությունն ու մտահոգությունը ՀՀ Պաշտպանության նախարարության Հանրապետական զինկոմիսարիատի Երևանի N3 զինկոմիսարիատի գործողությունների վերաբերյալ: Քաղաքացու պնդմամբ՝ չնայած իր առողջական ծանր խնդիրներին, իրեն փորձում են ներգրավել 25-օրյա վարժական հավաքներին:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բադալյանն ասաց.

«Անցած տարի էլ էին ուզում տանել վարժական հավաքների, բայց ես ներկայացրեցի, որ մեջքի խնդիր ունեմ՝ տակի երեք ողերը ձախից աջ են տեղաշարժված: Նաև շնչառական խնդիր ունեմ, շունչս կտրվում է, խեղդվում եմ. անցած տարի վատացել, ընկել էի, հիվանդանոցի թղթերը տարել եմ զինկոմիսարիատ: Ինձ ուղարկեցին անալիզների: Այս տարի նորից կանչեցին, ասեցի՝ այսպիսի խնդիր ունեմ, ուղարկեցին «Արմենիա» բժշկական կենտրոն: Պատասխանները դրական եղան, բայց չթողեցի մեջքս նկարեն, քանի որ շունչս կտրվում է, վախեցա մնամ ապարատի մեջ: Ու հիմա իրանք ինձ ասում են՝ պիտանի ես ծառայության: Ես նորից խնդրեցի ուղարկել մեջքս նկարելու, ասացին՝ նորից կգաս, կհանենք քարտդ ու կասենք՝ պիտանի ես, թե ոչ: Ես արդեն 15 տարի է՝ մեջքի հետ կապված լուրջ խնդիր ունեմ, բարձր ճնշման խնդիր էլ ունեմ, բայց ինձ ուզում են տանել 25-օրյա հավաքների»:

Քաղաքացին նշեց, որ ինքը չի խուսափում հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց, ինչի ապացույցն է նրա անցած ուղին. ծառայել է 2002-2004 թվականներին, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր ներկայացել է և հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 30-ը եղել է դիրքերում ու հերթապահություն իրականացրել:

«Ես ուզում եմ իրենց հարցերը լուծեմ, բայց ստացվում է՝ հիվանդ մարդկանց տանում են, իսկ առողջներին՝ չեն տանում»,- հավելեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր