211652_close_icon
views-count122519 դիտում article-date 19:08 25-09-2024

Երևանում երթևեկության «մայրիկը լացացրած» հարսի պարը պարող «ոսկե» երիտասարդները պարեկներին տեսնելով դարձան «խոնարհ հարս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ «Տիկ-տոկ» սոցիալական ցանցում «ուղեղից թոփալները» լայք հավաքելու համար տեսանյութ են հրապարակել, թե ինչպես էին հարսի պարը պարում Սարալանջի փողոցում, այդ կերպ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, իսկ բազմաթիվ ավտոմեքենաների վարորդների համար դարձել էին փորձանք՝ չարամտորեն փակելով երթևեկելի գոտին, ստեղծելով արհեստական խցանում, այդ ամենի տակ իրենց դնելով չակերտավոր ասած «լավ տղու տեղ», զզվանք էին առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին տեղեկանալով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ Երևանի գնդի պարեկներն իրականացրեցին օպերացիա, որը կրել է «Հարսի պար պարող ոսկե երիտասարդները դարձան խոնարհ հարս» անվանումը։ 

Տեսանյութը «Տիկ տոկ»-ում հայտնվելուց օրեր անց պարեկները հայտնաբերում են  ծալապակասներին ու նրանց ավտոմեքենանեը, որոնք են «Mercedes» մակնիշի «10 GT 002» համարանիշի, «Kia Forte» մակնիշի «13 WW 313» համարանիշի և «BMW» մակնիշի «37 EI 692» համարանիշի և տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները, երբ պարեկների ուղեկցությամբ տեղափոխվում էին «պլաշչադկա» դարձել էին «խոնարհ հարս»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր