211652_close_icon
views-count1749 դիտում article-date 18:35 24-07-2021

Ընթերցողներին է ներկայացվել Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճարտարապետ Շերլի Ավետյանը ընթերցող հանրության դատին է հանձնել «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը:

Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Էջմիածնում՝ «Հայ միասնության խաչ» (Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության շենքում:

Գրքում անդրադարձ է կատարվել Իրանում դարերի ընթացքում կառուցված հայկական եկեղեցիներին ու վանքերին։

Միջոցառման ընթացքում բարեմաղթանքի ելույթներով հանդես են եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշաուկութային հարցերով խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի «ԻԿՕՄՕՍ Հայաստան» նախագահ Գագիկ Գյուրջյանը և ուրիշներ։

Նմանատիպ նյութեր