7602 դիտում
12:41 20-11-2017
Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը ներկայացվել է հայ ընթերցողներին
«Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում անցկացվել է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Թեպետ Էքզյուպերին հայ ընթերցողին առավելապես ծանոթ է «Փոքրիկ Իշխան» համաշխարհային բեսթսելերի շնորհիվ, այնուամենայնիվ, այս գործն էլ պակաս արժեքավոր ու հետաքրքրական չէ: Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
Շնորհանդեսի ընթացքում անդրադառնալով գրքին՝ «Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ այս ստեղծագործությունը վերհանում է մարդկային արժանիքներն ու թերությունները: Նա նաև անդրադարձավ հրատարակչության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ այն լույս կընծայի Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը: 25-ամյակը բոլորող հրատարակչությունը պատրաստել է նաև անակնկալներ ընթերցասերների համար.առաջիկայում սպասվում են հետաքրքիր ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ:
«Էքզյուպերին համաշխարհային հեղինակ է, նրան չճանաչող չկա: Նրա գործերն ընթերցում են ամբողջ աշխարհում: Վերջին շրջանում «Էդիթ Պրինտ»-ը մեկը մյուսի հետևից հրաշալի գրքեր է ներկայացնում, շնորհավորում եմ»,-իր հերթին նշեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Հատկանշական է, որ այս ստեղծագործությունն առաջին անգամ է թարգմանվում բնագրից՝ ֆրանսերենից հայերեն:
«Այս ստեղծագործությունն, ըստ էության, խոհագրությունների, տարբեր տարիներին գրված պատումների, ակնարկների ժողովածու է: Էքզյուպերին դրանք գրել է օդագնացության տարիների ընթացքում: Պատմությունների առանցքում որոնող մարդու ճակատագիրն է, մարդ, որն առավել բարձրի, գեղեցիկի որոնումը կարող է հասցնել մինչև Սահարայի անապատ: Կենսագրական հենքի վրա ստեղծված գործ է և չի կարող չհուզել ցանկացած ընթերցողի»,-նշեց գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև ռեժիսոր Վահե Յանի՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի մասին պատմող փոքրիկ ֆիլմը:
Նշենք, որ «Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2342 դիտում
12:35 17-11-2017
Երևանում տեղի կունենա Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
1749 դիտում
18:35 24-07-2021
Ընթերցողներին է ներկայացվել Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը
2869 դիտում
11:43 28-03-2019
Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» կներկայացվի ընթերցողներին
Այս բաժնից
961 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1018 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
703 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը