211652_close_icon
views-count9362 դիտում article-date 18:33 30-05-2019

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին. NEWS.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս տեղեկությունը [url=https://news.am/arm/news/515614.html]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազությունից։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/515614.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր