211652_close_icon
views-count5278 դիտում article-date 19:01 31-07-2018

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները կներկայացնեն օգոստոսի 1-ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ բողոքի ներկայացումը հետաձգվել է, այն այսօր չի ներկայացվի տեխնիկական պատճառներով պայմանավորված: Մեր այն հարցին, թե Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը երբ կսկսվի, պաշտպանը պատասխանեց, որ հստակ օր չի կարող նշել: «Մոտավորապես մեկ շաբաթ, 10 օրից նիստը պետք է լինի: Նյութերը ստանալուց հետո դատարանը եռօրյա ժամկետում նիստ է նշանակում, և թե երբ կլինի կոնկրետ օրը, դժվարանում եմ պատասխանել»,- ասաց պաշտպանը: Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները [url=http:/http://shamshyan.com/hy/article/2018/07/31/1102073/]հայտնել էին[/url], որ այսօր են Վերաքննիչ դատարան ներկայացնելու Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։

Նմանատիպ նյութեր