13618 դիտում
14:54 31-07-2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր կներկայացնեն կալանավորման որոշման դեմ բողոքը
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Վերաքննիչ դատարան են ներկայացնելու Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ «[url=https://armenpress.am/arm/news/942277.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Բողոքը դեռևս չի ներկայացվել, բայց պլանավորվում է մինչ աշխատանքային օրվա վերջ մուտք անել: Բողոքը կներկայացնենք, հետո քննության արդյունքների հետ կապված ավելի մանրամասն ինֆորմացիա կլինի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ տրամադրվածություն ունի Ռոբերտ Քոչարյանը, Օրբելյանն ասաց, որ ունի նորմալ տրամադրվածություն, մարզվում է:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:
Նմանատիպ նյութեր
5320 դիտում
19:01 31-07-2018
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները կներկայացնեն օգոստոսի 1-ին
8023 դիտում
17:57 01-08-2018
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան
3631 դիտում
19:48 18-01-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանավորման որոշման դեմ
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը